Ինչու Նազենի Հովհաննիսյանը չի ամուսնանում. Սկանդալային բացահայտումներ, որ կապշեցնի յուրաքանչյուրին

Ընտանիք, մասնագիտություն, հասարակական գործունեություն,- այս ամենի դեպքում կինը կարող է ասել, որ ինքը երջանիկ է,- կանանց տոնին նվիրված հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Կնոջ համար կարևորն ինքնաբավ լինելն է, որպեսզի լինի լիարժեք կին, լիարժեք մայր, լիարժեք գործիչ, լիարժեք մասնագետ. սա բերում է ինքնաբավության: Ըստ Նազենիի` հայ կինը տարբերվում է աշխարհի մյուս կանանցից նաև նրանով, որ կարող է մի կողմ դնել իր բոլոր հնարավոր ամբիցիաները և իրենով մեծարել ամուսնուն. քիչ օտարազգի կանայք կան, որ այդպես են վարվում: »Ես չեմ ճանաչում հաջողակ տղամարդու, որի կողքին չլինի կին»,- ասում է Նազենին:

Ինչու Նազենին չի ամուսնանում. »Չեմ ամուսնանում 2 օբյեկտիվ պատճառով. առաջին` տղամարդը, ով պետք է լինի իմ կողքին, չի տեսնում իմ թուլությունը, որը նրան կտա համարձակություն քայլերի դիմելու, երկրորդ` հասարակության մեջ կան շերտավորումներ և սովորական աղջիկը խնդիր ունի հասարակության մեջ սովորական հարաբերություններ կերտելու: Ես այնքան եմ ֆիլտրել իմ միջավայրը, որ օտար մարդն այնտեղ գրեթե մուտք չունի …կան վախեր, կան բարդույթներ, և բնականաբար, դրանք գալիս են մի գեղեցիկ օր դառնում են պատ, և այդ տղան պետք է այնքան ուժեղ լինի, որ կոտրի այդ պատը»:

Անդրադառնալով արդեն քաղաքականությանն ու նաև նրան, թե որքանով է ինքը հետաքրքրված այդ գործընթացներով, Նազենի Հովհաննիսյանը պատասխանել է. »Ես մշտապես հետևում են ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններին: Ինձ հետաքրքիր են ընտրությունների արդյուքները` ովքեր են լինելու խորհրդարանում, ով է լինելու հանրապետության նախագահը, որ կուսակցությունն է ընդդիմադիր, որոնք են քաղաքական ուժերի տեսլականները և այլն..: Ամենակարևորն այն է, որ չլինեն ագրեսիվ կուտակումներ ու ընտրությունները լինեն լեգիտիմ»:

ЗАКРЫТЬ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*